Կիևը պետք է պատրաստվի ռուս-ուկրաինական երկրորդ պատերազմին, որը կլինի «մոտավոր 28-29 թվականներին», ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ «Ռուսաստանն արդեն պատրաստվում է երկրորդ փուլին։ Նրանք ականջալուր կլինեն դասերին, որ գան ու հաղթեն: Դատելով հասարակության տրամադրություններից՝ ես վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք մոբիլիզացիոն տիպի տնտեսական և կառավարական որոշումների»,- ասել է Արեստովիչը։ |