Սուդանում երկրի բանակի և Արագ արձագանքման ուժերի՝ ապրիլի 15-ից շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 270, վիրավորվել՝ ավելի քան 2600 մարդ։ Նման տվյալներ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհվածների թվում են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից: ԱՀԿ ղեկավարը կողմերին կոչ է արել ընդունել մարդասիրական հրադադարի կոչերը և ձգտել խաղաղ կարգավորման: |