ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
«Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». լրագրողները՝ կաթողիկոսին
14:54, 20.04.2023 | mamul.am
5552 | 1

«Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է: Հստակ է մեր ժողովրդի, հայաստանաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա կնշանակի նոր ցեղասպանություն, հայաթափում: Ամեն ջանք պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- այս մասին Մայր աթոռում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Բ-ն ասել է. «Մենք հայրական հորդոր էինք ուղղել և այն ժամանակով չի սահմանափակվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր