«Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է: Հստակ է մեր ժողովրդի, հայաստանաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա կնշանակի նոր ցեղասպանություն, հայաթափում: Ամեն ջանք պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- այս մասին Մայր աթոռում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Բ-ն ասել է. «Մենք հայրական հորդոր էինք ուղղել և այն ժամանակով չի սահմանափակվում»: |