ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
ԵՄ-ն հունվարի 1-ից առանց վիզայի ռեժիմ է սահմանում Կոսովոյի հետ
18:54, 20.04.2023 | mamul.am
2385 | 0

Եվրոմիությունը որոշել է առանց վիզայի ռեժիմ մտցնել Կոսովոյի հետ՝ չնայած այն բանին, որ միության 5 երկրներ չեն ճանաչում հանրապետության անկախությունը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

«Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Հիշեցնենք, որ մարտին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորումը պայման է ԵՄ անդամ դառնալու համար։ Սերբիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին և միայն 2012 թվականին ստացել թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ առանձնապես չի առաջադիմել։ Բայց 2018 թվականի փետրվարի 6-ին Եվրոհանձնաժողովը հրապարակեց մի ծրագիր, որն ընդգրկում էր բալկանյան 6 երկրներ՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան: Պլանը նախատեսում է, որ այս բոլոր վեց երկրները կարող են դառնալ Եվրոմիության անդամ մինչև 2025 թվականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր