ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ուկրաինա չհայտարարված այցի ընթացքում այցելել է Կիևի մարզի Բուչա քաղաք, որն ազատագրվել է ռուսական զորքերից։ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսում Սթոլթենբերգն ընդգծել է, որ Բուչայում տեսածն իրեն «ցնցել է մինչև հոգու խորքը»: Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը սոցցանցերում հայտնել է, որ քաղաքում իրականացված ավերածությունների ու հանցագործությունների հետևանքները խորապես ազդել են Սթոլթենբերգի վրա։ Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աննախադեպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի բանակին և ժողովրդին։ |