ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Լատվիայում արգելվել է տոնել մայիսի 9-ը
20:36, 20.04.2023 | mamul.am
5359 | 0

Լատվիայի Սեյմը հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, երկրորդ ընթերցմամբ հրատապ ընդունել է «Մայիսի 9-ին որոշ հանրային միջոցառումների անցկացման արգելքի մասին» օրենքը։

Այս մասին հայտնում է Delfi-ն։

Այժմ Լատվիայում մայիսի 9-ին արգելված է ցանկացած հանրային միջոցառում՝ բացառությամբ Եվրոպայի օրվա հետ կապված միջոցառումների։

Նախկինում ենթադրվում էր, որ Սեյմը որոշում կկայացնի, ըստ որի՝ այս տարվա մայիսի 9-ը կհայտարարվի Ուկրաինայի պատերազմում զոհվածների և վիրավորների հիշատակի օր, սակայն Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, որն ընդունվել է։

Օրենքի համաձայն, մայիսի 9-ին (ամբողջ օրվա ընթացքում) և մինչև մայիսի 10-ի առավոտյան ժամը 7-ը Լատվիայի ողջ տարածքում արգելվում է հրավառության օգտագործումը։ Բացօթյա հանրային տարածքում արգելվում է տոնական և ժամանցային միջոցառումների, ցույցերի, հավաքների և պիկետների անցկացումը։

Օրենքի ծանոթագրությունում նշվում է, որ որոշումն ընդունվել է նաև որպես Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության նշան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր