ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանը մետաղաջարդոնի կվերածի աշխարհի ամենամեծ միջուկային հածանավը
21:00, 20.04.2023 | mamul.am
6145 | 0

Ռուսական Հյուսիսային նավատորմի դրոշակակիր «Պետրոս Մեծ» ատոմային ծանր հածանավը կվերածվի մետաղաջարդոնի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմածովային ոլորտի աղբյուրին։

Աշխարհի՝ միջուկային շարժիչային համակարգով ամենամեծ ռազմանավը և միևնույն ժամանակ ռուսական նավատորմի միակ վերջրյա, միջուկային շարժիչային համակարգով նավը նախատեսվում է շահագործումից հանել, պնդում է գործակալության աղբյուրը։

25 տարի առաջ գործարկված հածանավը, որի անձնակազմը գերազանցում է 700 անձը, նախատեսվում էր ուղարկել արդիականացման։

Այնուամենայնիվ, «Ծովակալ Նախիմով» ծանր միջուկային հածանավի վերանորոգման փորձը ցույց է տվել, որ «դա շատ ծախսատար է», պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Վերջինի վերանորոգման ավարտի ժամկետները բազմիցս փոխվել են, և այս պահին ծովակալ Նախիմովը մնում է Սևմաշի վերանորոգման գործարանի ծոցում։

Ավելի վաղ արդիականացման էին ուղարկվել Հյուսիսային նավատորմի մյուս հսկա սուզանավերը՝ «Սևերստալը», «Արխանգելսկ»-ը և «Դմիտրի Դոնսկոյ»-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր