ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Ադրբեջանը ժամկետից շուտ կորցրել է կապն իր արբանյակի հետ
21:12, 20.04.2023 | mamul.am
4865 | 0

Ադրբեջանի՝ Երկրի դիտման առաջին արբանյակը՝ Azersky-ն, իր առաքելությունն ավարտել է նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ, այսինքն՝ շահագործման իններորդ տարում:

Արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։

«Ազերկոսմոս» ԲԲԸ-ն և արբանյակն արտադրողը փորձել են վերականգնել կապը դրա հետ, բայց՝ անօգուտ:

Հաղորդվում է, որ արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարեցման հնարավոր պատճառ կարող է լինել նրա բախումը փոքր տիեզերական բեկորների կամ երկնաքարի հետ։

Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում նշել են, որ արբանյակն ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարն ստանալու աշխատանքները։

«Արբանյակի կոմերցիոն գործունեության մեկնարկից ի վեր վաստակվել է 105 մլն մանաթ (ավելի քան 60 մլն դոլար): Բացի այդ, 150 միլիոն մանաթի (ավելի քան 88 միլիոն դոլար) արժողությամբ արբանյակային պատկերներ փոխանցվել են տարբեր պետական մարմիններին ու հիմնարկներին։ Այսպիսով, արբանյակի տնտեսական էֆեկտը 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան ներդրումները»,- նշում են Բաքվի զլմները:

Հիշեցնենք, որ Azersky արբանյակը ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր