ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
18+. Մարիուպոլի ծննդատան լուսանկարը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լուսանկար
23:36, 20.04.2023 | mamul.am
29858 | 0

Ուկրաինացի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկայի՝ Մարիուպոլի ծննդատան լուսանկարը ճանաչվել է տարվա լուսանկար՝ ըստ հեղինակավոր World Press Photo մրցանակի։

Լուսանկարում երևում է 2022 թվականի մարտի 9-ին Մարիուպոլի ծննդատան ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքները, գնդակոծության ժամանակ վիրավորված Իրինա Կալինինան և նրան պատգարակով տեղափոխող տղամարդիկ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավոր հղիի երեխան մահացած է ծնվել, իսկ ինքը՝ Իրինան, մահացել է ծննդաբերությունից հետո (նրա կոնքը ջախջախվել էր, իսկ ազդրը՝ պոկվել)։

Ժյուրին համարել է, որ լուսանկարի հեղինակին հաջողվել է մեկ լուսանկարով ֆիքսել Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով մարդկանց տառապանքը։

Մարիուպոլի ծննդատան լուսանկարը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լուսանկար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր