ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Մարգարայում մաքսակետ կկառուցվի. «Հրապարակ»
09:24, 21.04.2023 | mamul.am
4783 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում․ այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստում, համաձայն որի՝ մաքսակետի կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ կառավարության՝ ժամկետները սուղ են, և այդ պատճառով մրցույթ չի հայտարարվել։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ առանց մրցույթի անել՝ նախապես որոշված անձանցից ուղիղ գնման ընթացակարգով, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգ է։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը գնահատվում են մոտ 733 միլիոն դրամ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր