ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
«Այլևս չենք թողնելու, որ Փաշինյանը ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից». Թագուհի Թովմասյան
10:18, 21.04.2023 | mamul.am
4541 | 2

«Երեկ տեղի ունեցածը խայտառակություն էր. թիկնազորը ագրեսիվ կերպով քաշքշում էր պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամին: ԱԺ նախագահի՝ մեզ՝ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը ապօրինի էր, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում... Աշխատում եմ դիմումի տեքստի վրա և ուղարկելու եմ ուժային բոլոր կառույցներին՝ պահանջելով, որ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ»,- անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա միջադեպին՝ ասաց Թագուհի Թովմասյանը: «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ԱԺ ամբիոնից սուտ խոսել, այն ստանալու է համարժեք պատասխան: Այլևս չենք թողնելու, որ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից»,- հավելեց պատգամավորը:

Նախօրեին հայտնել էինք ԱԺ-ում ստեղծված լարված իրավիճակի մասին:

«Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։
Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում:
Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում»,- այս մասին երեկ հայտարարել էր Թագուհի Թովմասյանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ նրա ժամանակն արդեն սպառվել է: «Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնելու ամբիոնից. իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- արձագանքել էր պատգամավորը: «Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի ղեկավարն եք, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու»,- ասել էր ԱԺ նախագահը՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին: Թովմասյանին միացել էին նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ:

Հայտարարվել էր ընդմիջում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր