ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Նմանվում եք նրանց, ովքեր սովորեցնում են իրենց հորը, թե ինչպես երեխա ունենալ»․ Ռուստամյան
12:06, 21.04.2023 | mamul.am
3624 | 4

ԱԺ-ում շարունակվող Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Ուզում եմ դիմել բոլոր նորաթուխ նժդեհականներին ու բոլոր նրանց, ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ Դաշնակցությանը: Նկատի ունեցեք, որ խոսքը 133-ամյա կենսագրություն ունեցող ու կենսունակ կուսակցության մասին է: Ճիշտ կլինի՝ դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, որովհետև կնմանվեք էն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը՝ ինչպես պետք է երեխաներ ունենալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր