ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Չգիտեմ՝ ինչ դաստիարակություն է ստացել». Աննա Գրիգորյան
11:06, 22.04.2023 | mamul.am
5495 | 1

«ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնողը թքում է քաղաքացու վրա, դրա համար նորմալ ներողություն չի խնդրում, էդ արարքը չի դատապարտվում, քրեական հետապնդման չի ենթարկվում: Էդ մարդը չգիտեմ՝ ինչ դաստիարակություն է ստացել, որտեղից է եկել, որտեղ է գնում, որ նման պաշտոն զբաղեցնելով հանդերձ, մտածում է՝ տենց մի լավ բան է արել քաղաքացու հանդեպ, հիմա նորից է սպառնում դա անել»,- այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպին, երբ իրեն դավաճան անվանելու համար թքել էր քաղաքացու դեմքին, ինչպես նաև ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, երբ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «որ պետք լինի, կթքեմ»:

«Չգիտեմ՝ ինչ դաստիարակություն է ստացել». Աննա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր