ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի կառավարությանը դավաճանության մեջ
17:54, 26.04.2023 | mamul.am
12070 | 1

Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոսել է Ուկրաինայի զինված ուժերի սպասվող հակահարձակման մասին և մեղադրել Ռուսաստանի կառավարությանը երկիրը դավաճանելու մեջ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Պրիգոժինը վրդովված է, որ իր մասնավոր ռազմական ընկերությունը կրկին չի ստանում անհրաժեշտ քանակությամբ զինամթերք, ուստի չի կարող պաշտպանություն կառուցել և հարձակվել։ Արկերի բացակայության պատճառով ավելի շատ կամավորներ են զոհվում։

«Այն սրիկաները, ովքեր որոշում են կայացնում (զինամթերքի տրամադրման մասին) պետք է պատասխան տան մահացածների մայրերին։ Որովհետև մեկի փոխարեն միանգամից մի քանի մարդ է մահանում։ Եթե հարձակման ժամանակ մեկը պետք է մեռնի, հինգն է մեռնում, քանի որ արկեր չկան: Այս սրիկաների բոլոր ազգանունները, անունները թղթի վրա են»,- ասել է Պրիգոժինը:

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ հանցագործություն է կատարվում. «Ուկրաինացիների հարձակումն անխուսափելի է, ուկրաինական բանակը կարող է հարձակվել մայիսի 9-ին։ Ռուսաստանի ներսում դավաճանություն է կատարվում. մեզ թույլ չեն տալիս պաշտպանություն կառուցել և առաջ գնալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր