ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում
17:24, 27.04.2023 | mamul.am
4447 | 0

Միլանիակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են TeamTelecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:

Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում

«A WorldSoccerPoll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչվածAC Milan-ի պաշտոնական ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից:

Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի կունենա ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը:

Ճամբարի մասին մանրամասները` տեսանյութում:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր