ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԵԽԽՎ-ն Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
20:18, 27.04.2023 | mamul.am
6099 | 0

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովն ուկրաինացի երեխաների արտաքսումն ու բռնի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության տարածք ճանաչել է որպես ցեղասպանություն։

Համապատասխան բանաձևն ընդունվել է հինգշաբթի օրը լիագումար նիստում, գրում է European Truth-ը։

«Վեհաժողովն ընդգծում է, որ երեխաների բռնի տեղափոխումը մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ համարվում է ցեղասպանություն՝ համաձայն 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի հոդված 2 (ե) կետի»,- ասվում է բանաձևում։

Փաստաթղթում նշվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներից ուկրաինացիների ապօրինի տեղահանման պրակտիկան սկսվել է դեռևս Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ագրեսիայի սկսվելուց առաջ՝ երեխաներին մանկատներից և մասնագիտացված հաստատություններից տեղափոխելու և արտաքսելու տեսքով։

ԵԽԽՎ-ն կոչ է արել Միջազգային քրեական դատարանին դիտարկել այս հանցագործության համար քրեական հետապնդման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը` խորհրդարանի վերին պալատը, կոչ է արել ԵՄ կառույցներին և երկրներին ապացույցներ հավաքել ուկրաինացի երեխաներին բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ և պատժամիջոցներ կիրառել այդ հանցագործությունների մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր