ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ պետքարտուղարը՝ Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման մասին
20:18, 03.05.2023 | mamul.am
10295 | 0

Կրեմլի վրա, ըստ ռուսական կողմի մեղադրանքների, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո առաջին մեկնաբանությունները տվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք թողնում ենք Ուկրաինային՝ որոշելու, թե ինչպես է նա պատրաստվում պաշտպանել իրեն և ինչպես է փորձում հետ վերցնել իր տարածքը»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Վաշինգթոնի դիրքորոշման մասին լրագրողների հարցին:

Բլինքենը հավելել է, որ Պետդեպարտամենտը դեռ բավարար տեղեկատվություն չունի այս միջադեպի մասին։ «Դժվար է մեկնաբանել կամ ենթադրություններ անել այս մասին՝ չիմանալով իրական փաստերը»,- բացատրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր