Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆինլանդիա՝ սկանդինավյան երկրների ղեկավարների հետ քննարկելու պատերազմի ընթացքը և նրանց օգնությունն Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Գագաթնաժողովի թեման Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն է Ուկրաինայի դեմ, Կիևին շարունակական աջակցությունը սկանդինավյան երկրների կողմից, Ուկրաինայի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Ուկրաինայի նախաձեռնությունը հանուն արդար խաղաղության համար»,- ասվում է Շվեդիայի կառավարության հայտարարության մեջ։ |