ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Խաչենի իշխանությանը վերաբերող եզակի քաղաքական փաստաթուղթ». Համլետ Պետրոսյան
01:06, 04.05.2023 | mamul.am
4292 | 1

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Դադիվանք, խաչքար, 1182 թ.: Խաչենի իշխանությանը վերաբերող եզակի քաղաքական փաստաթուղթ, խաչքար բառի միակ հիշատակությունը և փիլիսոփայական ծածկագիրը:
Խաչքարի աջ կողի հայերեն արձանագրությունը. «ՈԼԱ (1182) թուիս: Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմա եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք»:
Ինչպես տեսնում ենք, կանգնեցնելու թիվը գրված է Հայոց թվականով: Խաչքար, Հանդաբերդ, Խաչինաբերդ, Հավախաղաց տեղանունները հասկանալի են միայն հայերեն: Ավելին, կա հայերեն ծածկագիր արձանագրություն, որը հայտնում է. «Ձեռնայգիր է իմ՝ Հասանայ. եղբա՜յրք, զգաստ կացայք: Ես յաշխարհայս չետարա ոչինչ. հաւատացա՜յք, դո[ւ]ք այլ չտանիք»:
Դադիվանքում կա 200 արձանագրություն՝ միայն հայերեն, են, չկա նույնիսկ այլալեզու մեկ տառ:
Ասում են՝ դա կարևոր չէ, դա աղվանա-ուդիական ժառանգություն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր