ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԵՄ-ն տասնյակ միլիոնավոր դոլարներ կհատկացնի Մոլդովային և Վրաստանին
19:48, 04.05.2023 | mamul.am
4567 | 0

Եվրոմիության խորհուրդը հայտարարել է Մոլդովային 40 մլն դոլար, իսկ Վրաստանին՝ 30 մլն դոլար հատկացնելու մասին՝ այս երկրների Զինված ուժերին (ԶՈՒ) աջակցելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է ԵՄ մամուլի ծառայությունը։

«Սա ԵՀՀ-ի շրջանակներում երկու երկրների համար օգնության երրորդ փաթեթն է, որը հստակորեն ընդգծում է տարածաշրջանում անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ անշեղ հանձնառությունը», - հրապարակման մեջ ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը:

Նա նշել է, որ այս կերպ Եվրոմիությունն ուժեղացնում է Մոլդովայի և Վրաստանի պաշտպանական հատվածները, ինչպես նաև մեծացնում է նրանց կարողությունը՝ մասնակցելու Եվրոմիության ռազմական առաքելություններին և գործողություններին։

Մոլդովային հատկացված 40 միլիոն դոլարը կբաշխվի 36 ամսվա ընթացքում։ Օժանդակության փաթեթը կներառի ոչ մահաբեր սարքավորումներ օդային տարածքի հսկողության, փոխադրման, նյութատեխնիկական ապահովման, հրամանատարության և վերահսկման համար, ինչպես նաև քիբերպաշտպանության սարքավորումներ, մատակարարումներ և ծառայություններ Մոլդովայի զինված ուժերի ստորաբաժանումների համար և տեխնիկական ուսուցում՝ ըստ պահանջի:

Վրաստանի օգնության փաթեթը նույնպես նախատեսված է երեք տարվա համար։ Այն ներառում է ոչ մահաբեր ինժեներական, հրամանատարության և վերահսկման, բժշկական, լոգիստիկ և կիբերպաշտպանության սարքավորումներ: Այն կներառի նաև Վրաստանի զինված ուժերի ծառայություններ և տեխնիկական պատրաստություն՝ ըստ պահանջի:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Եվրոմիության երկրների արտգործնախարարները հավանություն էին տվել անվտանգության առաքելություն Մոլդովա ուղարկելուն։ Նրա աշխատանքը կկենտրոնանա ճգնաժամերի կառավարման և հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ քիբերանվտանգության ոլորտներում երկրի անվտանգության ճկունության բարձրացման վրա: խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և վերջերս 40 միլիոն եվրո է հատկացրել երկրի անվտանգության ուժերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր