Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների արտգործնախարարները որոշել են Սիրիան վերադարձնել դաշինք։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը։ «Արաբական երկրների արտգործնախարարների խորհուրդը որոշել է Սիրիային վերադարձնել իր տեղը Արաբական լիգայում»,- նրա հայտարարությունը մեջբերում է Alsumaria News հեռուստաալիքը։ Արաբական լիգային Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ երկրում քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով։ Որոշ երկրներ նույնպես հետ են կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից։ |