ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանը սաստկացրել է Ուկրաինայի հրթիռակոծումը. #Reuters
22:36, 07.05.2023 | mamul.am
7686 | 0

Ուկրաինայի զինված ուժերի ակնկալվող հակահարձակման նախաշեմին Ռուսաստանն ուժգնացրել է հրթիռային հարվածներն Ուկրաինայի ուղղությամբ։

Վերջին օրերին Ռուսաստանի զինված ուժերն ավելի ու ավելի շատ են կիրառում հեռահար հրթիռներ Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումներ են հնչել Կիևում և Ուկրաինայի մայրաքաղաքից արևմուտք ընկած շրջաններում։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվացրել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի աշխատանքն առաջնագծի ողջ երկայնքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր