«Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչները մերժել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթ օրը «Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակչում ուղերձով հանդես գալու հնարավորությունը, գրում է BBC-ն: «Հանդիսատեսին դիմելու պարոն Զելենսկու խնդրանքը, թեև արվել է բարի նպատակներով, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կողմից, քանի որ դա հակասում է միջոցառման կանոններին»,- ասել են կազմակերպիչները։ |