Ամերիկացի երգիչ-երգահան Ջիմի Ալենի մենեջերը դատի է տվել նրան, գրում է Variety-ն։ Կինը հայտնի արտիստին մեղադրել է սեռական բռնության բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև հարձակման մեջ։ Նրա խոսքով՝ Ալենն իրեն բռնության է ենթարկել 18 ամիս։ Տուժողը պնդում է, որ համատեղ ճամփորդության ժամանակ արտիստը դիպել է իր ինտիմ հատվածներին, ինչպես նաև հասարակության մեջ իր հանդեպ իրեն անվայելուչ է պահել և հալածել իրեն հյուրանոցում։ Նա նաև հայտարարել է, որ երգիչն իրեն զրկել է կուսությունից, որից հետո ստիպել է նրան դեղ ընդունել՝ չհղիանալու համար։ «Նա ինձ մեխել էր տեղում: Այդ պահին իմ կամքը ինձ հետ չէր։ Ես գործնականում կաթվածահար էի», - հիշում է Ալենի նախկին մենեջերը: Ինքը՝ քանթրի երգիչը, պնդում է, որ նրանք կոնսենսուսային սեռական հարաբերություն են ունեցել։ Ալենն ընդգծել է, որ իրեն ուղղված մեղադրանքները կեղծ են։ Ավելի վաղ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մելիսա Շումանը բռնաբարության նոր հայց էր ներկայացրել Backstreet Boys հանրահայտ խմբի մենակատար Նիկ Քարթերի դեմ։ |