ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Արցախն աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին, հետո կտեսնենք». Անդրանիկ Քոչարյան
12:24, 15.05.2023 | mamul.am
5966 | 1

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի հայտարարությանը, ինչպես նաև պատասխանելով հարցին՝ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մա՞ս, ասել է. «Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է. Արցախը տեղաշարժվե՞լ է: Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը: Այսօր Արցախը, երևի, աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին, հետո կտեսնենք»:

«Արցախն աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին, հետո կտեսնենք». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր