ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Պակիստանում նոր բողոքի ցույցեր են, այս անգամ՝ Իմրան Խանին ազատ արձակելու դեմ
20:24, 15.05.2023 | mamul.am
5394 | 0

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երկուշաբթի օրը՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց է տեղի ունեցել նախկին վարչապետ Իմրան Խանի ազատ արձակման դեմ, ում կալանավորումը նույնպես անկարգությունների պատճառ էր դարձել։
Այս անգամ բողոքի ակցիաները նախաձեռնել է իշխող կոալիցիան՝ իշխանություններին չի բավարարել Պակիստանի ընդդիմության առաջնորդին գրավի դիմաց ազատ արձակելու՝ Գերագույն դատարանի որոշումը։ Իշխող կոալիցիայի շուրջ 7000 կողմնակիցներ ներխուժել են Իսլամաբադում շրջափակված կառավարական թաղամաս, որտեղ գտնվում է Գերագույն դատարանի շենքը, հաղորդում է dpa գործակալությունը։

Պակիստանի կառավարության բողոքի ակցիաների կոչը դիտորդներն ընկալում են որպես վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավորած կոալիցիայի փորձ՝ ուժ ցույց տալու Իմրան Խանի կողմնակիցներին:

Պակիստանի ընդդիմության և կառավարության միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Մայիսի 9-ին Խանի ձերբակալությունից հետո երկրում անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում սպանվել է առնվազն ութ մարդ, իսկ գրեթե 2000-ը ձերբակալվել է։

Իմրան Խանը վարչապետի պաշտոնից հեռացել է 2022 թվականի ապրիլին, երբ նրա հանդեպ անվստահություն են հայտնել։ Այդ ժամանակից ի վեր Պակիստանի իշխանությունները նրա դեմ մոտ 100 մեղադրանք են ներկայացրել, այդ թվում՝ կոռուպցիայի, ահաբեկչության և փողերի լվացման համար։ Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր