ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Չեմ կարծում՝ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր». Անժելա Էլիբեգովա
11:18, 16.05.2023 | mamul.am
3716 | 0

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան «Ռեվյու»-ի եթերում նշել է՝ չի կարծում, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր: «Փաստացի, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և՛ ուղիղ, և՛ ակնարկներ ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունն անում է: 29,800 քառ. կմ-ի մասին պնդումներից, որ՝ մեզ վերաբերում է միայն սա, անընդհատ խոսվում էր: Սա ուղղակի միջազգային մակարդակում՝ պաշտոնական հանդիպման ժամանակ, ևս մեկ անգամ ֆիքսեցին, որ որևէ կերպ այլևս հրաժարվում են պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար և ներկայացնել Արցախի բնակչության և ԼՂ հանրապետության դիրքորոշումը բանակցություններում, այդ թվում՝ նաև, ըստ երևույթին, դադարում են իրենց համարել Արցախի անվտանգության երաշխավոր»,- ասել է Էլիբեգովան:

«Չեմ կարծում՝ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր». Անժելա Էլիբեգովա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր