ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, կարող է». Փաշինյան
11:06, 20.05.2023 | mamul.am
5585 | 2

«Կարծում եմ՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև հարցեր կան, որ խաչվում են»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մրցույթի մասնակիցներից մեկին հարցին, թե ինչպիսի՞ն են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները: «Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, ճանաչվեն բարեգործական ու մաքսային վճարների չենթարկվեն, օրինակ պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով դրանք: Նա նաև հավելել է՝ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել. «Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր