ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մոսկվան ու Արևմուտքը մրցում են՝ ով ավելի շատ առավելություն կարող է վերապահել Ադրբեջանին». Խոսրով Հարությունյան
12:12, 20.05.2023 | mamul.am
3747 | 1

«Յուրատեսակ մրցակցություն է ձևավորվել մոսկովյան հարթակի ու արևմտյան հարթակի միջև, որը, ցավոք, դեռևս անառողջ է: Նրանք մրցում են մինյանց հետ, թե բանակցությունների արդյունքում ո՞վ ավելի շատ հնարավորություն, առավելություն կարող է վերապահել Ադրբեջանին, ո՞վ ավելի հաջող կարող է իրացնել Ադրբեջանի շահերը. Ադրբեջանն այսօր հանդիսանում է տարածաշրջանի այն պետությունը, որն ունի բացառիկ դերակատարում՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի, թե՛ արևելքի, և թե՛ արևմուտքի իր հարևանների համար»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մայիսի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ, դրանից առաջ Վաշինգթոնում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների մասին, ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Մոսկվան ու Արևմուտքը մրցում են՝ ով ավելի շատ առավելություն կարող է վերապահել Ադրբեջանին». Խոսրով Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր