ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Զելենսկու խոսնակը հերքել է Բախմուտի գրավումը ռուսների կողմից
12:54, 21.05.2023 | mamul.am
4627 | 1

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը Բախմուտում իրավիճակի մասին սխալ են մեկնաբանվել լրագրողների կողմից, պետության ղեկավարը չի ճանաչել քաղաքի նկատմամբ վերահսկողության կորուստը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը. փոխանցում է РБК-ն:

«Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ լրագրողները անընդմեջ երկու հարց ուղղեցին. «Պարոն նախագահ, Բախմուտը դեռ Ուկրաինայի ձեռքո՞ւմ է», «Ռուսներն ասում են, որ Բախմուտը վերցրել են», որից հետո Զելենսկին պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ»: «Այսօրվա դրությամբ, Բախմուտը միայն մեր սրտերում է. Այդ վայրում ոչինչ չկա»,- հավելել է պետության ղեկավարը։

Զելենսկու ներկայացուցիչն ընդգծել է, որ ինքը պատասխանել է երկրորդ հարցին՝ «այս կերպ նախագահը հերքել է Բախմուտի գրավումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր