G7-ը չի դադարի աջակցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայի գագաթնաժողովում։ Սպիտակ տան ղեկավարն անձամբ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և խոստացել ռազմական օգնության նոր մեծ փաթեթ։ Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում ուկրաինացի օդաչուների վերապատրաստման մասին է։ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են դիրքերը պահպանել ավերված Բախմուտում։ Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ատոմային ռմբակոծությունից հետո ճապոնական քաղաքի ավերակները իրեն հիշեցրել են ուկրաինական քաղաքների ավերակները, ինչպիսին Բախմուտն է։ Նախագահի խոսքով՝ ուկրաինացիները նույնպես երազում են վերականգնել պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը, ինչպես Հիրոսիման կարողացավ ուշքի գալ ողբերգությունից։ |