ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Չինաստանն արգելում է ամերիկյան կրիչները
20:24, 21.05.2023 | mamul.am
8345 | 0

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քիբերտարածության պետական ​​գրասենյակն արգելել է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորներին ապրանքներ գնել կրիչներ արտադրող ամերիկյան Micron Technology-ից: Ինչպես նշվում է, աուդիտի ընթացքում պարզվել է, որ ընկերության արտադրանքն, իբր, վտանգ է ներկայացնում ազգային քիբերանվտանգության համար։

«Ստուգումը ցույց է տվել, որ Micron-ի արտադրանքը բավականին լուրջ պոտենցիալ խնդիրներ ունի ցանցային անվտանգության հետ և ազդում է ՉԺՀ-ի ազգային անվտանգության վրա»,- ասվում է գործակալության կայքում։

Կարգավորողն ասել է, որ «Չինաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օպերատորները պետք է դադարեցնեն Micron-ի արտադրանքի գնումները»:

Ամերիկյան ընկերությունը չի անցել քիբերանվտանգության ոլորտում վերահսկողական գործակալության կողմից ավելի վաղ նախաձեռնած ստուգումը, ասվում է զեկույցում։ Չինաստանի իշխանությունները Micron Technology-ի նկատմամբ հետաքննություն են սկսել մարտի վերջին։

Micron-ը միկրոպրոցեսորների՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները կանոնավոր ստուգումներ են անցկացնում ընկերությունում՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր