ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Իրաքում արգելել են դոլարը
23:12, 21.05.2023 | mamul.am
4912 | 0

Իրաքն արգելել է գործարքները ամերիկյան արժույթով, ինչ նպատակով էլ որ դրանք իրականացվեն, հայտնում է Haber7-ը։

Նշվում է, որ Իրաքի կառավարությունն արգելել է դոլարի օգտագործումն ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն գործարքներում։ Այժմ հնարավոր չէ գնել և վաճառել արտարժույթ:

Նշվում է, որ ցանկացած անձ, ով գործարքներ կկատարի իրաքյան դինարից բացի այլ արժույթներով, կտուգանվի։ Կրկնվող խախտումները պատժվում են ազատազրկմամբ: Ուստի արժույթի առևտրականներից կպահանջվի գրավոր պարտավորություն ստանձնել, որում խոստանում են գործարքներ կատարել միայն դինարով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր