Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իրավապահ մարմինները կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի երկիր, հայտնում է Euronews Romania-ն։ Սանդուն ընդգծել է, որ դա կապված է Միջազգային քրեական դատարանի որոշման հետ. Մոլդովան հարգում է դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: |