ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պուտինը կձերբակալվի, եթե այցելի Մոլդովա». Մայա Սանդու
15:12, 23.05.2023 | mamul.am
6280 | 0

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իրավապահ մարմինները կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի երկիր, հայտնում է Euronews Romania-ն։ Սանդուն ընդգծել է, որ դա կապված է Միջազգային քրեական դատարանի որոշման հետ. Մոլդովան հարգում է դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր