ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է»․ Պուտին
16:00, 25.05.2023 | mamul.am
6076 | 0

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը շատ հաջող է զարգանում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է: Արձագանքելով Պուտինին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի ՀՆԱ-ի աճը կազմում է 12,1%:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

«ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է»․ Պուտին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր