ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացու փաստաբանները բողոքարկել են նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը մերժելու մասին որոշումը
20:30, 26.05.2023 | mamul.am
2138 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բողոքարկեցինք առաջին ատյանի որոշումը՝ Սամվելի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր պահանջը մերժելու մասին։
Ամեն ինչ անելու եմ, որ այս վարույթի արդյունքում ձևավորվի նախադեպ, որը պատվար կդառնա «առաջին կոնտակտի» ժամանակ ոստիկանական կամայականության դեմ։
Հրապարակում եմ հատված մեր բողոքից.
«Պնդում ենք, որ բողոքարկվող դատական ակտը չի արտացոլել բանավորության և անմիջականության պայմաններում իրականացված դատալսումների արդյունքները, և այդ պայմաններում դատարանը չի ծառայել, որպես Քաղաքացու իրավունքների երաշխիք …Փոխարենը Դատարանը բացառապես հենվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի նյութերի վրա՝ խուսափելով Քաղաքացու իրավունքների իրակա՛ն երաշխավորի իր գործառույթից։ Դատարանի կողմից հիմք ընդունված այս ֆորմալ մոտեցման վառ արտահայտությունն է բողոքարկվող որոշման մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «Դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով անձին ազատությունից զրկելու իրավաչափ նպատակի մասին արձանագրում։ Այն է՝ անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով, անձի փախուստը կանխելու նպատակով»։ Այսինքն Դատարանը ոչ թե հավաստիացել է ու իր դատական ակտով հանրությանը հավաստիացրել է, որ ձերբակալման նպատակը իրապես եղել է իրավաչափ, այլ հավաստիացել է ու հանրությանն իր ակտով հավաստիացրել է, որ փաստաթղթերում առկա է իրավաչափ նպատակ լինելու մասին նշում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր