ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՊՆ-ում այս ինչ բարդակ է». Ոսկան Սարգսյան
12:36, 27.05.2023 | mamul.am
4845 | 4

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ-ՈՒՄ ԱՅՍ Ի՞ՆՉ ԲԱՐԴԱԿ Է
ՀՀ ՊՆ-Ն հաղորդագրություն է տարածել, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է:
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի բանակի 2 զինծառայողներ գտնվում են իրենց մոտ, նրանց կոչելով «դիվերսանտներ»։
Ովքե՞ր են, ի՞նչ կոչում ունեն այդ զինծառայողները, մարտական դիրքեր սնունդ տանող զինծառայողները ինչպե՞ս կարող էին հայտնվել ադրբեջանական գերության մեջ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր