ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Գլխավոր ազգադավները, գլխավոր գողերն ու հանցագործները նրանց շարքերում չեն երևում». Ս. Սիմոնյան
14:24, 27.05.2023 | mamul.am
4719 | 0

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դարձի ու ապաշխարության ուխտերթի են մասնակցում։ Ասել կուզեն, մեղավոր ենք, դարձի գանք ու ապաշխարենք մեր մեղքերի համար։ Նրանց շարքերում, իհարկե, չեք տեսնի նրանց, ում ժրաջան գործունեությամբ 30 տարի քայքայվեց երկիրն ու հասավ նման ողբերգական հանգրվանի։ Չգիտես ինչու միայն սովորական քաղաքացին է դուրս եկել փողոց, թե բա դարձի գանք ու ապաշխարենք։ Դե, իհարկե, նա էլ ունի իր մեղքը։ Չէ՞ որ նրա թողտվությամբ է եղել այն, ինչ եղել է։ Բայց դե գլխավոր ազգադավները, գլխավոր գողերն ու հանցագործները նրանց շարքերում չեն երևում։ Նրանք չեն ապաշխարում։ Հոտն է փողոցում։ Հոտը չի գիտակցում, որ դարձի գալիս են սխալները ուղղելով։ Օրինակ, հանցագործներին համազգային, հրապարակային, օրենքի տառին համապատասխան դատուդատաստանի ենթարկելով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր