ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Արայիկ Հարությունյանը համաձայն է իշխանությունը հանձնել Իլհամ Ալիևին, քան թե Սամվել Բաբայանին». Կիվիրյան
21:20, 28.05.2023 | mamul.am
7707 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Ոնց նայում եմ, Արայիկ Հարությունյանը համաձայն ա իշխանությունը հանձնել Իլհամ Ալիեւին, քան թե Սամվել Բաբայանին։ Ընդ որում, ակնհայտ դառավ, որ մենակ իշխանությունը հանձնելով չի պրծնի, այլ տեղում կուղևորվի Բաիլովսկու թիվ մեկ քննչական մեկուսարան, ոնց որ այսքան ժամանակ զգուշացնում եմ, սակայն Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերջին մնացորդները համառորեն չեն ցանկանում դա ընկալել։ Այ դուռաչոկ, քեզ անգամ տուլիկ բերող այնտեղ չի լինի, այսքանից հետո մեկը լինի Բակոյին ու Արկաձիին այնտեղ պերեդաչի տանի...
P.s. Արայիկը լավ կանի՝ ուսումնասիրի Կարսի վերջին քաղաքապետի, Համազասպ Նորհատյանի վերջը։ Ինչպես նկարագրել է Չարենցը, իր «Երկիր Նաիրի»-ում, Համազասպին, նույն ինքը՝ Մազութ Համոյին, թուրքերը կախաղան են հանում և գլխավերևում ցուցանակ փակցնում՝ «Մ. Հ. Ա. Ն.», որ նշանակում է՝ «Մազութի Համո Արքա Նաիրի»։ Փաստորեն հայության մոտ արդեն ավելի քան մեկ դար է, ագահությունը վեր է անգամ շարքային ինքնապաշտպանական բնազդից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր