ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.45, EUR 433.09, RUB 4.17, GBP 498.54
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+14 °C
«Քաղաքականությունն ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները». Վլադիմիր Մարտիրոսյան
22:18, 28.05.2023 | mamul.am
2829 | 0

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողան- 52%
Քըլըչդարօղլու- 48%
Քաղաքականությունը խարիզմա է սիրում, հանդգնություն է սիրում, հաշվարկ է սիրում, մշակված ու խելառ մարտավարություն ունեցողներին է սիրում, չկրկնվողներին է սիրում, «քաղաքական կենդանիներին» է սիրում:
Քաղաքականությունը ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները, ատում է կրկնությունն ու տաֆտալոգիան, ամբոխավարությունն ու միջակությունը: Նա անողոք է կանխատեսելիների նկատմամբ և բարեհաճ ստրատեգների նկատմամբ: Քաղաքականությունն իրեն սիրողներին է սիրում, այլ ոչ թե իրենով զբաղվողներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր