ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին». Արամ Ա. Կաթողիկոս
23:30, 28.05.2023 | mamul.am
3233 | 0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական ոգեշունչ պատգամ է հղել Մայիսի 28-ի առթիվ։ Նա նշել է, որ այս պայմաններում չէր կարող չանդրադառնար Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

«Այսօր Հայաստանից եւ հատկապես Հայստանի իշխանություններից այնպիսի մոտեցումներ կլսենք, որոնց նկատմամբ մեր Սուրբ Աթոռը չի կարող լուռ մնալ: Հայաստանի իշխանության կողմի մենք պատրաստակամություն ենք լսում, հանձնառություն՝ ընդունելու Ադրբեջանի հողային ամբողջականությունը, արդյոք կմտածեն այս մոտեցման վտանգավոր հետևանքների մասին: Արցախը լքված է, Հայաստանը կոչ է անում Արցախին և Ադրբեջանին բանակցելու իրար հետ: Նման կրավորական և անտարբեր մոտեցում Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը: Հայաստանից նաև լսում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարբերություն և անջատում դնել ազգային շահերի և պետական շահերի միջև, երևույթ, որը դարձյալ անընդունելի է մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Արամ Ա կաթողիկոսը ընդգծեց, որ չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին. «Մենք Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի հետ ենք, այս է պատգամը մայիսքսանության նահատակների, մայիսքսանության սերունդների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր