«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն օրեր առաջ ներկայացրել էր այն հռչակագիրը, որի շուրջ ստեղծվել է միավորումը, տվել գնահատականներ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Շարժման նախաձեռնող խմբի անդամների այսօրվա ասուլիսի ժամանակ շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը նշեց, որ լուծումները երեք կետերի շուրջ են. «Նպատակներն են՝ առաջին, գործող վարչախմբի հեռացում, երկրորդ, իշխանափոխությունից հետո պետք է ձևավորվի նոր, ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում պետք է կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություն, և երրորդ, որպեսզի արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների կազմակերպումը հնարավորինս երաշխավորված լինի, տեխնիկական կամ ժամանակավոր վարչապետը պետք է զբաղվի ընթացիկ անվտանգային հարցերը կայունացնելով և ապահովի ընտրությունների կազմակերպումը»: |
Բաժանորդագրվել լրահոսին