ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՆԱՏՕ-ն որոշել է լրացուցիչ ուժեր ուղարկել Կոսովո
19:24, 30.05.2023 | mamul.am
5747 | 0

Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է լրացուցիչ բազմազգ գումարտակ ուղարկել Կոսովո՝ այնտեղ տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR) աջակցելու համար: Այս մասին ասված է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատարության հայտարարության մեջ։
«Վերջին անկարգությունների և 30 մարտիկի վիրավորվելու պատճառով ՆԱՏՕ-ի KFOR-ի (առաքելությունը) հրաման է արձակել Արևմտյան Բալկաններում օպերատիվ սպասարկման ուժեր տեղակայելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, KFOR-ի հրամանատարությունն ընդգծել է, որ բազմազգ գումարտակին հանձնարարվել է մեծացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը՝ անհրաժեշտության դեպքում գործող ստորաբաժանումներն ուժեղացնելու համար։

Մեկ օր առաջ Հյուսիսային Կոսովոյում և Մետոհիայում բողոքի ցույցեր էին սկսվել՝ կապված ապրիլի վերջին չորս մունիցիպալիտետներում անցկացված ընտրությունների հետ։ Արդյունքում Զենջանի մունիցիպալիտետում արևմտյան ռազմական բլոկի ռազմական կոնտինգենտը բախվել է սերբերի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր