«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են ընդամենը մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է։ Ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»,- ժողովրդավրության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վերհանում ԼՂ հարցի մասին»: |