ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկայում»․ Օվերչուկ
17:12, 31.05.2023 | mamul.am
2789 | 1

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում»,-լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ մտադիր է մեկ շաբաթից Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ քննարկել տեխնիկական, «բայց շատ կարևոր» մանրամասները։

Նրա խոսքով, խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր