ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Միակ ճանապարհը կռվելն է, պատերազմի դեպքում Ագարակով, Բագրատաշենով չեք հասցնի փախչել». Վովա Վարդանով
22:18, 31.05.2023 | mamul.am
6378 | 1

Սոթքի վերջին դեպքերը տակտիկական գործողություններ էին, որոնց ժամանակ մեր բանակը ցույց տվեց, որ պատրաստ է ոտքի կանգնել, ցույց տվեց, որ շախմատի վրա մենք ֆիգուր ենք՝ թեկուզ «պեշկա»։ Նշված դեպքերի ընթացքում մեր կորպուսի, գնդի հրամանատարությունը և շարքային զինվորներն իրենց արժանի ձևով պահեցին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը:

«Բանակն ուզում է ոտքի կանգնել և իրեն պետք է օգնել, միակ կուսակցությունը, որ հային վայել է, հայկական բանակն է, եթե այլ կուսակցությունից ես, բայց հայկական բանակից չես, ամոթ է, միայն հայկական բանակն է ի վիճակի մեզ ապահովել՝«այլևս երբե՛ք» լոզունգով, այսինքն՝ այլևս երբեք չենք ցեղասպանվի: Տղաները հենց այնպես չզոհվեցին, եթե կանգնած չլինեին թուրք ասկյարների դեմ, նրանք կհասնեին Երևան: Շատերը կեղծ մտքեր ունեն, թե պատերազմի դեպքում Ագարակի, Սադախլոյի, Բագրատաշենի անցակետով կհասցնեն փախնել, հայե ՛ր, չեք հասցնի փախչել, միակ ճանապարհը կռվելն է»,-ավելացրեց Վարդանովը:

Անդրադառնալով անկլավների թեմային՝ Վարդանովն ասաց, որ Տիգրանաշենն անմիջապես ճանապարհի վրա է, լուրջ խնդիրներ ենք ունենալու, այլընտրանքային ճանապարհներ պետք է կառուցվեն: «Իսկ թուրքերի տրամադրության տակ հողերը վերադարձվելո՞ւ են, Իջևանի Բերքաբեր գուղի դիմացի հատվածը՝ Օդունդաղի սարը, որտեղ 17 բնակավայր կա, Հայաստանինն է եղել մինչ 1988 թվականը, դա վերադարձվելո՞ւ է: Արծվաշենը ստրատեգիական հարցեր չի լուծում, այն ստրատեգիական հարցեր կլուծի, եթե ռազմաբազա կառուցվի, իսկ թուրքը դա թույլ չի տա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Միակ ճանապարհը կռվելն է, պատերազմի դեպքում Ագարակով, Բագրատաշենով չեք հասցնի փախչել». Վովա Վարդանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր