ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել առանձնատների նկուղային հարկերը
11:54, 01.06.2023 | mamul.am
2216 | 0

Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։

Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, կատարելով ջրահեռացման աշխատանքներ:

Ուժեղ սելավներից առավել շատ տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի, Սախարովի փողոցների բնակելի տները: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր