ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Շատ երկրներ պատրաստ են F-16 մատակարարել Ուկրաինային». Զելենսկի
23:54, 01.06.2023 | mamul.am
2824 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինական բանակին մեծ քանակությամբ F-16 կործանիչներ մատակարարելու՝ բազմաթիվ պետությունների մտադրության մասին։
«Այսօր ես զգացի հզոր աջակցություն, մեծ թվով պետություններ և, որ ամենակարևորն է, մեծ թվով կործանիչներ, որոնք, վստահ եմ, Միացյալ Նահանգների ղեկավարությամբ մենք կմիավորենք և մոտ ապագայում կկազմենք այդ կոալիցիան»,- ասել է Զելենսկին Քիշնևում կայացած Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի մամուլի ասուլիսում։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի դերը հատկապես կարևոր է F-16 կործանիչների մատակարարման հարցում, քանի որ հենց նրանք են արտադրում այդ մարտական ​​ինքնաթիռները։

Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան ծառայության մեջ չունի ժամանակակից կործանիչներ։

Զելենսկին նաև կոչ է արել ստեղծել հակաօդային պաշտպանության վահան ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր